ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը կկայանա «Մարականա» մարզադաշտում։ Հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 21-ին։
««Մարականայի» ընտրությունը պայմանավորված էր ոչ միայն նյութատեխնիկական պահանջներով, մարզումների և ճանապարհորդության պայմաններով, որոնք առաջնահերթ են, այլ նաև նրանով, որ մեր ղեկավարությունը ձգտում է, որ հավաքականը բոլոր տարածաշրջանների երկրպագուներին հնարավորություն ընձեռի դիտել ազգային թիմի հանդիպումները։ :
Վստահ եմ, որ աշխարհի ամենահայտնի մարզադաշտը կդառնա մեծ ֆուտբոլային փառատոնի ասպարեզ»,- կազմակերպության նախագահ Էդնալդո Ռոդրիգեսի խոսքն է մեջբերում Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը։
























































