Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի ցանկանում թիմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, Վինիսիուսը կարծում է, որ Մբապեն կարող է խանգարել իրեն դառնալ «Լոս Բլանկոսի» գլխավոր աստղը։ Այս տրանսֆերը, ըստ բրազիլացու, կնվազեցնի ապագայում իր՝ «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունները։ Նշվում է, որ Վինիսիուսը պատրաստ է նույնիսկ մտածել «Ռեալից» հեռանալու մասին, եթե ֆրանսիացու գործարքը կայանա:
Ավելի վաղ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտնել էր, որ Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում կմնա փարիզյան ակումբում։
Կիլիան Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից։ Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:























































