ՊՍԺ-ի 4 ֆուտբոլիստ որակազրկվել է Լիգա 1-ի մեկ խաղով։
Ռանդալ Կոլո-Մուանին, Ուսման Դեմբելեն, Աշրաֆ Հակիմին և Լեյվեն Կուրզավան պատժվել են լիգայի կարգապահական հանձնաժողովի կողմից՝ «Մարսելի» հետ 6-րդ տուրի խաղից հետո (4:0) մրցակցի հասցեին վիրավորական վանկարկումների համար։
Այս դեպքում որակազրկումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ից։ Այսպիսով, Կոլո-Մուանին, Դեմբելեն, Հակիմին ու Կուրզավան կկարողանան հոկտեմբերի 8-ին խաղալ «Ռենի» դեմ, սակայն բաց կթողնեն «Ստրասբուրի» հետ 9-րդ տուրի հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 21-ին։
























































