«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելլան կարող է մնալ թիմում։
Նախկինում լոնդոնցիները պատրաստ էին բաց թողնել խաղացողին ձմռանը, սակայն վերջին շրջանում Կուկուրելլան գոհացնում է մարզչական շտաբին։
Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով, ակումբում շատերը տպավորված են այն համառությամբ, որով պաշտպանը պայքարում է թիմում տեղի համար: