«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի 161 խաղում հասել է 103 հաղթանակի։
Նախօրեին «քաղաքայինները» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում հաղթել են «Ռեդ Բուլ Լայպցիգին»։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի համար այս հաղթանակը 103-րդն էր կարիերայում։ Այս ցուցանիշով նա շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին, որն առաջնությունում 102 հաղթանակ է տարել։
Եվրագավաթների ամենահեղինակավոր մրցաշարում հաղթանակների քանակով մարզիչների ցուցակում առաջատարը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին է։ Իտալացի մասնագետի թիմերը 193 խաղում տարել են 109 հաղթանակ։
Գվարդիոլայի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» անցած մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայում՝ եզրափակչում 1:0 հաշվով առավելության հասնելով Միլանի «Ինտերի» նկատմամբ:
























































