Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Լացիոն» արտագնա խաղում հաղթեց «Սելթիկին»:
Հանդիպումն ավարտվեց իտալական թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Սելթիկի» ֆուտբոլիստ Կյոգո Ֆուրուհաշին: 29-րդ րոպեին Մատիաս Վեսինոն հավասարեցրեց հաշիվը։ 90+5-րդ րոպեին Պեդրոն հաղթանակ պարգևեց հյուրերին։
Երկու տուրից հետո «Լացիոն» E խմբում 4 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ «Սելթիկը» չորրորդն է (0 միավոր):