ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթեց պորտուգալական «Պորտուին»։
Առաջին խաղակեսի վերջնամասում Ֆերան Տորեսն առաջ մղեց կատալոնյան թիմին։
Երկրորդ կեսում գոլեր չեղան։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 6 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։
«Պորտուն» 3 միավորով 2-րդն է։
























































