Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում կամային հաղթանակ տարան «Ֆեյենորդի» նկատմամբ։
Չորեքշաբթի Մադրիդում կայացած E խմբի հանդիպումն ավարտվել է 3-2 հաշվով՝ հօգուտ Դիեգո Սիմեոնեի թիմի։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան, ևս մեկ գոլ խփեց Անտուան Գրիզմանը։ «Ատլետիկոյի» պաշտպան Մարիո Հերմոսոն գրավեց սեփական դարպասը, ևս մեկ գոլ հյուրերի կազմում խփեց Դավիդ Հանչկոն:
Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 25-ին, «Ատլետիկոն» արտագնա խաղում կխաղա «Սելթիկի» հետ, իսկ «Ֆեյենորդը» նույն օրը կընդունի «Լացիոյին»։
























































