Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է «Նապոլիի» առաջատարներ Վիկտոր Օսիմհենի ու Խվիչա Կվարացխելիայի մասին։
«Նրանք շատ լավ հարձակվողներ են, ովքեր իսկապես աչքի ընկան անցյալ տարի, նրանք ցույց տվեցին իրենց որակը և ցույց տվեցին, որ բարձրակարգ խաղացողներ են:
Նրանք զարմանալի տաղանդ ունեն՝ տարբեր հատկանիշներով։
Կվարացխելիան շատ ուժեղ է մեկը մեկի դիմաց, իսկ Օսիմհենը շատ վտանգավոր է բոլոր բաղադրիչներով»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։