«Մարսելի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Լիգա 1-ի «Մոնակոյի» հետ խաղում կրած պարտությունը (2:3).
«Մենք չենք կարող երջանիկ լինել, երբ պարտվում ենք, դա միանշանակ է: Պետք է ավելի լավ խաղանք, երեք գոլ բաց թողեցինք, որոնցից կարող էինք խուսափել։ Գոլերից մեկի ժամանակ մենք զգոն չէինք, երրորդում թույլ տվեցինք սխալներ։ Սրանք փոքր բաներ են, որոնք պետք է արագ բարելավվեն, այլապես շատ դժվար կլինի հանդիպումներում հաղթել։ Ես նկատեցի խաղացողների ներգրավվածությունը, դա հաճելի է։ Լավ բաներ կային, բայց դրանք պետք է զարգանան:
Մեզ պետք էր ավելի լավ խաղալ պաշտպանությունում: Երկրորդ գոլը բաց թողեցինք ինը մետրից, սրանից պետք է խուսափել։ Մենք կարող ենք խուսափել նման գոլեր բաց թողնելուց, բայց դա անելու համար պետք է ավելի կենտրոնացված և ուշադիր խաղանք։ Պետք է առաջընթաց գրանցենք տակտիկական տեսանկյունից։
Ակնհայտ է, որ մենք շատ ժամանակ չունենք մինչև Եվրոպայի լիգա։ Բայց մենք պետք է խաղանք եվրագավաթներում և հարգանքով վերաբերվենք այս հանդիպումներին։ Շատ ավելի լավ կլիներ, եթե մենք չունենայինք Եվրոպա լիգան։ Մենք քիչ ժամանակ ունենք, պետք է գլուխ հանենք, արագ հասկանանք՝ ինչ անել»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։