ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտնել է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում կմնա փարիզյան ակումբում։
«Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի խաղացողն է. Մենք ուրախ ենք, որ ունենք նրան և կունենանք հաջորդ մրցաշրջանում։ Նա սիրում է այս ակումբը և ֆանտաստիկ խաղացող է: Նա աշխարհի լավագույն խաղացողն է։ Մենք շատ ուրախ ենք»,- Ալ-Խելաիֆիի խոսքն է մեջբերել լրագրող Ադրիան Գրենիերը։
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Մբապեն հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը մինչև 2025 թվականը։ Հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Հարձակվողի գործող համաձայնագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Մբապեն ՊՍԺ-ի կազմում 5 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի առաջնությունում և դարձել 7 գոլի հեղինակ։