Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բարձր է գնահատել հարձակվող Ալվարո Մորատայի կարևորությունը Իսպանիայի հավաքականի համար։
«Մորատան շատ կարևոր ֆուտբոլիստ է Իսպանիայի հավաքականի համար։ Նա նաև շատ կարևոր խաղացող է մեր թիմի համար։
Մենք չենք կասկածում, որ նրա արդյունավետությունն աճում է։ Չկա տարիք, որում չես կարող շարունակել կատարելագործվել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սիմեոնեն։
Հիշեցնենք, որ վերջերս Մորատան դուբլի հեղինակ էր դարձել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։