«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում և նա դիտարկվում է որպես Կարլո Անչելոտիին փոխարինող։
Cadena SER-ի տեղեկություններով՝ «արքայական ակումբի» ղեկավարությունը լրջորեն դիտարկում է իտալացու թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» ներկայիս մարզիչ Կարլո Անչելոտիի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» հետաքրքրված է նաև «Բայերի» մարզիչ Խաբի Ալոնսոյի ծառայություններով։