«Ռոման» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Il Romanista-ն, հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ «գայլերի» ղեկավարությունը պայմանագիր ստորագրի Սանչոյի հետ: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ կլինի վաճառել խաղացողին ավելի շատ գումար առաջարկող ակումբին։ «Ռոման» խաղացողին գնելու քիչ հնարավորություններ ունի, սակայն թիմը կփորձի վարձակալել նրան, ինչպես եղավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի պարագայում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել Սանչոյից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նախկինում ֆուտբոլիստին արգելել էին մարզվել հիմնական թիմի հետ այն բանից հետո, երբ նա հրաժարվեց ներողություն խնդրել Տեն Հագից. խաղացողը հրապարակավ մեղադրել էր մարզչին սոցցանցերում ստելու մեջ, երբ վերջինս մեկնաբանելով նրա բացակայությունը «Արսենալի» հետ խաղի հայտացուցակից:
Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Անգլիայի Պրեմիեր լիգայում Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո իր առաջին երկու մրցաշրջաններում խփել է ընդամենը ինը գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Այս մրցաշրջանում անգլիացին ընդամենը 76 րոպե է խաղացել՝ երեք անգամ փոխարինման դուրս գալով։