Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է հրաժարվել Գաբրիել Ժեզուսի ծառայություններից, եթե ստանա 100 միլիոն եվրո արժողությամբ առաջարկ, տեղեկացնում է The Sun-ը:
Նշվում է, որ «Բավարիան» պատրաստ է վճարել այդ գումարը: Գերմանական ակումբը մտադիր է ամռանը բանակցություններ սկսել բրազիլացու գործակալների հետ:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 24 հանդիպումներում Ժեզուսը դարձել է 10 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: