Անգլիական «Լիվերպուլի» խորվաթ պաշտպան Դեյան Լովրենը կարող է հայտնվել իտալական «Միլանում», տեղեկացնում է Tuttosport-ը:
Նշվում է, որ իտալական ակումբը պատրաստ է Լովրենի համար 23 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» մտադիր է 31-ամյա պաշտպանի վաճառքից ստացված գումարը ուղղել «Լիդսի» պաշտպան Բեն Ուայտին գնելուն:
Հավելենք, որ խորվաթ պաշտպանը ԱՊԼ-ի այս առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման ու դարձել` 1 գոլային փոխանցման հեղինակ: