Էմիլիանո Մարտինեսը խոսել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին։
«Աստոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահն ընդգրկվել է France Football-ի մրցանակին հավակնող ֆուտբոլիստների ցուցակում։
«Դուք գիտեք, թե ովքեր են հավակնում մրցանակին: Մենք գիտենք, թե ով է նվաճելու «Ոսկե գնդակը»… Իմ թիմակից Մեսսին.
Այնպես որ, անկեղծ ասած, ես հպարտ եմ, որ հայտնվել եմ այս ցուցակում»,- ասել է Մարտինեսը:
Հոկտեմբերի 30-ին Փարիզում տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։