«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Էմպոլիի» նկատմամբ տարած հաղթանակը (7-0) Ա Սերիայի 4-րդ տուրի խաղում.
«Լավ խաղ էր, բայց ոչ 7 գոլի առավելությամբ խաղ: Մենք ցանկանում էինք հաղթել, հաղթել հարմարավետ հաշվով։ Եղան վերելքներ և վայրէջքներ, այդ թվում՝ մարզավիճակի առումով, այնպես որ ոչ բոլորն էին պատրաստ 90 րոպե խաղալ բարձր ինտենսիվությամբ:
Ես ցավում եմ «Էմպոլիի» համար, բայց դա ֆուտբոլ է: Երբեմն տեղի է ունենում նաև 7-0: Բայց ինձ դեռևս որոշ բաներ դուր չեն եկել իմ թիմի խաղում, մարզիչների հետ միասին ամեն ինչ ավելի մանրամասն կվերլուծենք ավելի ուշ։
Մենք թիմ ենք, որն ունի պոտենցիալ, և մեր նպատակն է խաղ առ խաղ առաջ գնալ և հաղթել»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։