ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Ֆրանսիայի Լիգա 1-ի 5-րդ տուրի խաղում «Նիցցայից» կրած պարտության մասին (2:3)։
«Առաջին հերթին մենք գիտեինք, որ դժվար է լինելու «Նիցցայի» խաղի պատճառով։ Շնորհավորում եմ մրցակցին՝ մարզչին և խաղացողներին հաղթանակի կապակցությամբ: Նրանք արժանի էին: Նրանք ավելի վտանգավոր էին հարձակման գծում և ավելի նախաձեռնող, քան մենք։ Այսօր ես ավելի երջանիկ եմ, քան Լիոնից հետո (4:1), քանի որ տեսել եմ, թե ինչպես էին ֆուտբոլիստները պայքարում մինչև վերջին րոպեն։ Մենք բոլորս պետք է կատարելագործվենք: Չեմ անհանգստանում, քանի որ տեսել եմ, թե ինչպես էին երկրպագուները մեզ աջակցում, երբ հաշիվը 1:3 էր։ Երեքշաբթի մենք ավելի լավ կխաղանք, ես լավատես եմ»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
ՊՍԺ-ն 8 միավորով զբաղեցնում է Լիգա 1-ի 3-րդ տեղը: «Նիցցան» 9 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական:
























































