«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը խոսել է «Վեսթ Հեմ Յունայթեդ» իր չստացված տեղափոխության մասին։
«Մրցաշրջանի առաջին չորս խաղերում ես մեկնարկային կազմում դուրս չեմ եկել խաղադաշտ: Ես ուզում եմ ֆուտբոլ խաղալ: «Վեսթ Հե՞մը». մենք ուղղակի համաձայնության չեկանք։ «Մանչեսթեր Յունայթեդը» ուրախ էր, որ ես մնացի, և ես ուրախ էի պայքարել իմ տեղի համար», — Մագուայերի խոսքերն է մեջբերում Express-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ «Վեսթ Հեմը» Մագուայերի համար առաջարկել է 35 միլիոն եվրո։
30-ամյա պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2019 թվականի օգոստոսին։ Տրանսֆերային գումարը կազմել է 87 միլիոն եվրո, այն ժամանակ դա ֆուտբոլի պատմության մեջ պաշտպանի ամենաթանկ գնումն էր։ Մագուայերի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 20 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեյգի գլխավորությամբ Մագուայերն անցկացրել է 31 հանդիպում (1593 րոպե)։ Այս մրցաշրջանում Լոնդոնի «Արսենալի» հետ խաղում (1:3) պաշտպանը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 23 րոպե։