«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, հայտնում է 90min-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը ծրագրում է տրանսֆերն ավարտին հասցնել 2025 թվականին, երբ նա կարող է հասանելի լինել 150 միլիոն ֆունտ ստեռլինգով։
Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2022 թվականի ամռանը։ Տրանսֆերային գումարը կազմել է 60 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը Հոլանդին գնահատում է 180 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում, դարձել 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիայի առաջնության ավարտին Հոլանդը դարձել է լավագույն ռմբարկու (36 գոլ), ինչպես նաև ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող։ France Football-ը հարձակվողին առաջադրել է «Ոսկե գնդակ» մրցանակին։
Այս մրցաշրջանում Հոլանդն արդեն 6 գոլ է խփել Պրեմիեր լիգայի չորս խաղում։
«Բարսելոնան» ներկայում ունի երկու հարձակվող՝ Ռոբերտ Լևանդովսկին և Ժոաո Ֆելիքսը:
























































