Կատարը ներկայացնող «Ալ Արաբին» հայտարարել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերի մասին։
30-ամյա իտալացու հետ կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 45 մլն եվրո։
Սեպտեմբերի 10-ին հաղորդվում էր, որ խաղացողը նոր ակումբում կստանա տարեկան 30 մլն եվրո, իսկ նրա պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Վերատին ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2012 թվականի հուլիսից։ Ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 416 խաղում Վերատին դարձել է 11 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ:
























































