«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել թիմի հաջորդ հանդիպումը MLS-ում։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին, մրցակիցը կլինի «Ատլանտա Յունայթեդը»։
Մեսսին բաց էր թողել ԱԱ-2026-ի ընտրական փուլի Բոլիվիա-Արգենտինա հանդիպումը։
35-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































