«Ինտերի» նախկին ավագ Սամիր Հանդանովիչը մտադիր է ավարտել կարիերան և վերադառնալ միլանյան ակումբ՝ ստանձնելու որևէ պաշտոն ակումբում, հայտնում է Il Giornale-ն։
Նա կկատարի թիմի դարպասապահների և ակումբի համար հնարավոր նոր տրանսֆերների մոնիտորինգը։
Դարպասապահը 2022/23 մրցաշրջանի վերջում հեռացել է «Ինտերից»՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։
Ըստ ԶԼՄ-ների՝ սլովենացին այլ ակումբում հանդես գալու տարբերակներ էր դիտարկում, սակայն համապատասխան առաջարկ չի ստացել։