«Տոտենհեմի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը հայտնել է, որ պատրաստվում է օգտվել հոգեբանի ծառայություններից։
«Խաղադաշտում ես խմբի երջանիկ մարդն եմ, որը փորձում է հնարավորինս օգնել։ Բայց խաղադաշտից դուրս վերջին 5 ամիսները դժվար էին ինձ համար։ Ես կվերադառնամ Անգլիա և կդիմեմ հոգեբանի, որպեսզի ստանամ անհրաժեշտ օգնությունը: Սա կօգնի ինձ ավելի ուժեղ վերադառնալ»,- Ռիշարլիսոնի խոսքերն է մեջբերում Ge.Globo-ն։
26-ամյա հարձակվողը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2022 թվականից։ Լոնդոնցիների կազմում նա անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը բրազիլացու շուկայական արժեքը գնահատում է 48 միլիոն եվրո։
























































