«Լիվերպուլի» ղեկավարությունը հետաքրքրված է «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին ձեռք բերելու հարցում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա իսպանացուն «Լիվերպուլը» դիտարկում է որպես Մոհամեդ Սալահի փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը 2023/2024 մրցաշրջանի ավարտից հետո։
Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անձամբ է հետևում Ուիլյամսի խաղին։ Հաղորդվում է, որ իսպանացի հարձակվողի տեղափոխությունը «Լիվերպուլ» կարող է իրականացվել հաջորդ ամառ։ Հարձակվողի տրանսֆերի դիմաց փոխհատուցման գումարը կարող է կազմել 60 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Ուիլյամսը մասնակցել է Լա Լիգայի չորս հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































