Մադրիդի «Ռեալի» և Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբան շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակը, հայտնում են Todofichajes-ը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, մանկունիանցիների ղեկավարությունը նախատեսում է հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ձևակերպել 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։
Տրանսֆերի արժեքը նվազագույնը կարող է կազմել 40 միլիոն եվրո։ Ալաբան ներկայիս ակումբի հետ պայմանագրով կապված է ևս երեք տարով: Նա Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Դավիդը չորս հանդիպում է անցկացրել, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։