Բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը կարող է վերսկսել կարիերան Սերիա C-ի ակումբում։
Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Բրինդիսի» ակումբը։ Ակումբը ֆուտբոլիստին դիմել է սոցիալական ցանցերում։
«Հարգելի Ռաջա, մենք քեզ համար տեղ ունենք թիմի կազմում։ Բրինդիսին հիանալի քաղաք է, և երկրպագուները լավագույնն են Իտալիայում։ Սպասում ենք քեզ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նաինգոլանը նախկինում Իտալիայում հանդես է եկել «Պյաչենցայում», «Կալյարիում», «Ռոմայում» և «Ինտերում»: 35-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է ՍՊԱԼ-ը։