«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարող է այս ձմեռ տեղափոխվել Իսպանիայի առաջնություն, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է ցանկանում թիմում տեսնել 24-ամյա հարձակվողին։
Նշվում է, որ «Նապոլին» բաց կթողնի ֆուտբոլիստին ոչ պակաս, քան 100 միլիոն եվրոյի դիմաց։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը երեք խաղում դարձել է երեք գոլի հեղինակ։ Նա Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի ամնեաարդյունավետ ֆուտբոլիստն էր։
























































