Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական փուլի տնային խաղում Ուկրաինայի նկատմամբ տարած հաղթանակը (2-1)։ Սա Սպալետիի երկրորդ հանդիպումն էր Իտալիայի հավաքականի ղեկին։
«Մենք պետք է գոհ լինենք նրանից, թե ինչպես անցավ այս երեկոն: Անհնար է անընդհատ ճնշում գործադրել ու թույլ չտալ մրցակցին փոխանցում կատարել։ Մենք թույլ տվեցինք միայն երկու վտանգավոր իրավիճակ մեր դարպասի մոտ։
Թիմը լավ ֆուտբոլ ցուցադրեց։ Եկեք շատ բծախնդիր չլինենք, դա անարդար կլինի: Երկրորդ խաղակեսում Ուկրաինան լավ հանդես եկավ հակագրոհների ժամանակ: Նրանք սկսեցին առաջ քաշել բարձրահասակ խաղացողներին, քանի որ նրանց համար նշանակություն չուներ 1-2, թե 1-3 հաշվով պարտություն։ Մենք պետք է ավելի շատ գոլ խփեինք։
Շատ դժվար 20 օր էր։ Ես մտածելու շատ բաներ ունեի։ Բայց ես հսկայական աջակցություն ունեի ֆեդերացիայից»,- ասել է Սպալետին RAI Sport-ին: