«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել «Ինտերի» հետ դերբիին՝ Ֆրանսիայի հավաքականում ստացած վնասվածքից հետո, հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա Ժիրուն կհասցնի լավ մարզավիճակում լինի Ա Սերիայի չորրորդ տուրի «Ինտերի» հետ հանդիպմանը։
Ժիրուն վնասվածք է ստացել Եվրո-2024-ի ընտրական փուլի Ֆրանսիա-Իսլանդիա հանդիպման 26-րդ րոպեին։ Դրանից հետո հարձակվողը հեռացել է ազգային թիմից ու անհատական ծրագրով մարզվել Միլանի բազայում։
Ինտեր — Միլան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 16-ին։