2022 թվականին խորվաթ Իգոր Շտիմացը խորհրդակցել է աստղաբանի հետ՝ Հնդկաստանի հավաքականի մի քանի հանդիպումների համար կազմ ընտրելիս։ Այս մասին իր էջերում հայտնում է Indian Express-ը։
Շտիմացը աստղագետին տեղեկատվություն է տրամադրել խաղացողների մասին, և դրա դիմաց ստացել աստղագիտական կանխատեսում այն մասին, թե կոնկրետ որ խաղացողը ինչպես կկարողանա ելույթ ունենալ կոնկրետ օրվա ընթացքում: Ուսումնասիրելով ստացված տեղեկությունը՝ խորվաթ մասնագետը ընտրություն է կատարել կազմի հարցում։
Իհարկե, աստղագետի ծառայություններն անվճար չեն եղել. նա կարողացել է վաստակել մոտ 15-20 հազար դոլար:
























































