Ջենարո Գատուզոն համաձայնվել է փոխարինել Լորան Բլանին «Լիոնի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է RMC Sport-ը։
Ֆրանսիական ակումբը Բլանին պաշտոնանկ արեց սեպտեմբերի 12-ին: Մասնագետի գլխավորությամբ «ջուլհակներն» առաջին չորս տուրերում վաստակել են ընդամենը մեկ միավոր:
Գատուզոն համաձայնել է միանալ «Լիոնին», և նրա՝ ակումբի հետ պայմանագիրն արդեն համաձայնեցված է։ Գործարքն ավարտին հասցնելու համար մնում է ստանալ ակումբի սեփականատեր Ջոն Տեքստորի հավանությունը:
Գատուզոյի վերջին աշխատավայրը եղել է «Վալենսիան», որտեղից նա հեռացել է 2023 թվականի հունվարի 30-ին։
























































