ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին կարիերան կշարունակի կատարական «Ալ-Արաբիում»։
Ֆուտբոլիստը Դոհայում է, գործարքը կավարտվի այսօր։ Տրանսֆերի գումարը կկազմի 45 մլն եվրո։ Տեղափոխությունն ավարտին հասցնելու համար խաղացողը հրաժարվել է Իտալիայի հավաքական հրավիրվելուց:
Վերատին ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2012 թվականից։ Նա 416 խաղ է անցկացրել թիմի կազմում և դարձել11 գոլի ու 61 գոլային փոխանցման հեղինակ։
























































