«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն սոցցանցի իր էջում հրապարակում է արել, որում երկրպագուները տեսնում են ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության մասին ակնարկը։
Ֆրանսիացին կիսվել է «Յուրահատուկ» կոչվող երգով, որը գրվել է երգիչ Դեյվի կողմից՝ Թիակոլայի հետ համագործակցությամբ: Երգի առաջին նախադասությունն ասում է՝ «Ես թոփ-տղա եմ, թանկարժեք տրանսֆեր, ինչպես Մոիզես Կայսեդոն՝ Լոնդոն»։ Բացի դրանից, Մբապեն ընդգծել է իր սեփական գրառումը երեք էմոջիներով, որոնք էլ ավելի են մեծացրել սպասելիքները՝ «ռումբ», «ձեռքսեղմում» և «կրակ»: Մեկնաբանությունների քանակով գրառումը ակնթարթորեն հայտնվեց թոփում։

Երգի կատարողներից մեկը՝ Թիակոլան, արձագանքել է Մբապեի գրառմանը սպիտակ սրտի էմոջիով։
Նախկինում իսպանական առաջատար լրատվամիջոցները գրում էին, որ Մադրիդի «Ռեալն» այս ամառ ավարտել է իր գործունեությունը տրանսֆերային շուկայում և չի նախատեսում որևէ քայլ ձեռնարկել Մբապեին գնելու համար։ Միևնույն ժամանակ, որոշ պարբերականներ հաղորդեցին, որ տեղափոխությունը դեռ տեղի կունենա մոտակա ժամերին։























































