«Մարսելի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին կտեղափոխվի «Լացիո»: Տրանսֆերի գումարը կկազմի 13 միլիոն եվրո՝ գումարած 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Գործարքի պաշտոնական հայտարարությունը սպասվում է հաջորդ շաբաթ։
Նախորդ մրցաշրջանում Գենդուզին անցկացրել է 43 խաղ՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրել է 4 հանդիպում։ Transfermarkt-ը 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։