ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Լուիս Ֆերնանդեսը խոսել է փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Կիլիանը ցանկանում է գնալ այնտեղ: Դա պարզ է։ «Ռեալը» միշտ եղել է նրա երազանքը։ Մենք գիտենք, որ նա մանկուց «Ռեալի» երկրպագու է։ Շատ նուրբ իրավիճակ է։ Անհրաժեշտ կլինի լուծում գտնել»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում AS-ը։
Մրցաշրջանի մեկնարկից առաջ 24-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի ղեկավարության որոշմամբ հեռացվել էր հիմնական թիմի հետ մարզվելուց։
Օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն հայտարարեց ֆուտբոլիստի՝ հիմնական կազմի հետ մարզումներին վերադառնալու մասին։ Մբապեի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։