Էդգար Թորոսյանը Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց առաջ հանդիպել է թիմի ֆուտբոլիստներին ու ակումբի մնացած անձնակազմին, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն ու հաղթանակներ:
Ակումբի ողջ անձնակազմի անունից խոսք է ասել Արարատ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով մարզչին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար ու մաղթեց ամենալավը:
«Շիրակը» միշտ կմնա իմ սրտում. սա այն ակումբն է, որտեղ ինձ զգացել եմ ինչպես տանը: Շնորհակալություն տղաներին, մարզչական շտաբին, ողջ անձնակազմին և ղեկավարությանը համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ երկրպագուներին մեր կողքից լինելու համար: Մաղթում եմ միայն լավը ակումբին»,- ասել էր Էդգար Թորոսյանը: