Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Sports Zone-ը:
Աղբյուրի համաձայն՝ խաղացողի տրանսֆերով հետաքրքրված են «Ալ-Իթթիհադը» և սաուդյան ակումբի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն։ Սպասվում է, որ Մարկինյոսի տեղափոխությանը կարող է նպաստել նրա մտերմությունը պորտուգալացի մասնագետի թիմի մեկ այլ խաղացողի՝ կիսապաշտպան Ֆաբինյոյի հետ։
ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Մարկինյոսին, բայց միայն ֆրանսիական ակումբի համար ընդունելի պայմաններով։ Բրազիլացի պաշտպանն ինքնուրույն կորոշի կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, թե ոչ, սակայն ինքը՝ խաղացողը, այդքան էլ հետաքրքրված չէ նման անցումով։