Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը Sport24-ին ասել է, որ այժմ հայկական արմատներով ավելի շատ խաղացողներ են ձգտում խաղալ Հայաստանի հավաքականում և նշել, որ դա նպաստում է թիմի առաջընթացին։
«Այժմ Ռուսաստանում ապրող երիտասարդների նոր սերունդը երազում է ներկայացնել իր պատմական հայրենիքը։
Ես բացառություն չեմ, ինչպես Թիկնիզյանն ու Սպերցյանը։ Հենց այդ պատճառով էլ, նրանց ցանկության շնորհիվ, ազգային հավաքականն առաջընթաց է գրանցում»,- Գալոյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Արթուր Գալոյանը Մոսկվայի «Տորպեդո» ֆուտբոլային դպրոցի սան է, որտեղ պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2017 թվականին։