ՊՍԺ-ն կփորձի պայմանագիր կնքել երկու ֆուտբոլիստի հետ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:
Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ֆուտբոլիստ Ռանդալ Կոլո-Մուանին և «Լիոնի» ֆուտբոլիստ Բրեդլի Բարկոլան փարիզյան ակումբի տրանսֆերային նպատակներն են։
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, ՊՍԺ-ն արդեն համաձայնեցրել է ֆուտբոլիստների հետ անձնական պայմանագրերի պայմանները:
Այժմ Ֆրանսիայի չեմպիոններին անհրաժեշտ է համաձայնության գալ «Այնտրախտի» ու «Լիոնի» հետ։