Երևանի «Արարատը» նոր ֆուտբոլիստ ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Բարի գալուստ, Մալիկ Ազիզ Բերտե
Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 19-ամյա մալիացի ֆուտբոլիստ Մալիկ Ազիզ Բերտեի հետ:
Բերտեն ծնվել է 2004 թվականի փետրվարի 24-ին և հանդես է եկել տեղի JMG Academy-ի «Գիդարս» թիմում: Նա խաղում է ձախ պաշտպանի դիրքում:
«Արարատում» Մալիկ Ազիզ Բերտեն կխաղա 18 համարի մարզաշապիկով»,-ասված է հայտարարությունում: