«Նոան» պայմանագիր է կնքել 33-ամյա սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչի հետ: Ֆուտբոլիստը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում 4 անգամ դարձել է Սերբիայի չեմպիոն և կրկնակի գավաթակիր։ Իր կարիերայի ընթացքում Ալեքսանդրը խաղացել է տարբեր ակումբներում, այդ թվում՝ «Բրագայում», խորվաթական «Սպլիտում», Պերմի «Ամկարում», լեհական «Միեդժ Լեգնիցայում»,Երևանի «Ալաշկերտում» և «Փյունիկում»:
Միլկովիչը հրավիրվել է Սերբիայի Մ-19 և Մ-21 հավաքական։
2022/23թթ․ մրցաշրջանում սերբ պաշտպանը հանդես է եկել «Փյունիկում»: Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմում ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում մասնակցել է 5 խաղի, իսկ ընթացիկ մրցաշրջանում 3 հանդիպում անցկացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։
Թիմին է միացել նաև 19-ամյա իսրայելցի պաշտպան Ահմադ Սութիի հետ։ Ֆուտբոլիստը իր կարիերան սկսել է «Քֆար Յասիֆում», նրա վերջին ակումբը եղել է Հապոելի «Կիրյաթ Շմոնա» երիտասարդական թիմը։