«Փյունիկ Ակադեմիայի» հարձակվող Վրեժ Չիլոյանը վարձակալան հիմունքներով մեկ մրցաշրջան կանցկացնի Չարենցավանի «Վանում»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Չիլոյանը նախորդ մրցաշրջանում Առաջին խմբում հեղինակել էր 19 գնդակ և ռմբարկուական պայքարում զբաղեցրել 2-րդ տեղը:
Նա խաղաժամանակ էր ստացել նաև Հայաստանի Պրեմիեր լիգայում և «Փյունիկի» հիմնական թիմի հետ մեկնել մարզական հավաքի: