Հայաստանի չեմպիոն և գործող գավաթակիր «Ուրարտուն» շարունակում է իր եվրագավաթային ուղին: ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում երևանյան թիմի մրցակիցը ռումինական «Ֆարուլ Կոնստանցան» է:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 3-ին «Ուրարտու» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20:30-ին։
Տոմսերն արդեն կարող եք ձեռք բերել օնլայն՝ մուտք գործելով այստեղ, իսկ խաղի օրը՝ ժամը 12։00-ից կգործի մարզադաշտի տոմսարկղը։
Տոմսերի արժեքը հետևյալն է՝
Սեկտոր 1-4՝ 2000 դրամ
Սեկտոր 6-9՝ 500 դրամ
Սեկտոր 11-14՝ 1000 դրամ
VIP 2՝ 3000 դրամ