«Սյունիքը» համալրել են կիսապաշտպան Նորայր Ղազարյանը և պաշտպան Արտակ Ասատրյանը։
Ղազարյանը «Փյունիկի» ակադեմիայի սան է։ Հանդես եկել նաև «Արարատ-Արմենիայում» ու «Արարատում»։
21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Առաջին խմբի առաջնության 52 և Բարձրագույն խմբի 5 հանդիպման։
Ասատրյանը նույնպես «Փյունիկի» ակադեմիայի սան է։ Հանդես է եկել նաև ԲԿՄԱ-ում, «Գանձասարում» և «Արարատում»։
22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Առաջին խմբի առաջնության 78 և Բարձրագույն խմբի 2 հանդիպման։Ասատրյանը հանդես է եկել նաև Հայաստանի Մ16, Մ17, Մ18 և Մ19 հավաքականներում։