«Տոտենհեմի» հարձակվող Իվան Պերիշիչը շուտով կվերադառնա Խորվաթիա, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Աղբյուրի տեղեկություններով, 34-ամյա խորվաթը մտադիր է խզել պայմանագիրը «Տոտենհեմի» հետ, որպեսզի ազատ տրանսֆերով միանա «Հայդուկին»:
Անցած մրցաշրջանում Պերիշիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Պերիշիչը «Հայդուկի» սան է, որի երիտասարդական թիմից 2006 թվականին տեղափոխվել է «Սոշո»:























































