Օրերս Գյումրիում անցկացվել է քաղաքի աթլետիկայի բաց առաջնությունը: Մասնակցել են ՀՀ մարզերը ներկայացնող ավելի քան 130 մարզիկ – մարզուհիներ: Նրանք պայքարի մեջ են մտել 14 մրցաձևերից:
Առաջնության արդյունքներով ձևավորվել է հավաքական թիմ, որը կմասնակցի Լեհաստանի Կատովիցեում կայանալիք Եվրոպական ամառային երրորդ խաղերին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Խաղերի ծրագրով աթլետիկայի անհատական – թիմային մրցումներում հանդես կգա մեր երկրի 20 հոգանոց / 12 տղա , 8 աղջիկ / հավաքականը: Հայաստանի հավաքականները հանդես կգան հետևյալ կազմով՝
Կանայք ՝ վազորդներ Մարիաննա Բաղյան / 100 մ. / Գայանե Չիլոյան / 200մ., 400 մ. /, Էլլադա Ալավերդյան / 800մ. և 3000մ. խոչընդոտավազք /, Ալիսոն Հալվերսոն / 100մ և 400մ. արագավազք /, Մարի Սարգսյան / 1500մ., 5000մ. /, ցատկորդ Յանա Սարգսյան / հեռացատկ, եռացատկ /, նետորդներ Ժաննա Շահնազարյան / մուրճ, սկավառակ /, Ինգա Շեկոյան / 4 × 100մ. փոխանցավազք /
Տղամարդիկ ՝ վազորդներ Գագիկ Աղամյան / 100մ., 200մ. /, Դավիթ Ղուկասյան /4 × 100մ փոխանցավազք /, Դավիթ Սարգսյան / 400մ. /, Գոռ Հարությունյան / 400մ. արագավազք /, Երվանդ Մկրտչյան / 1500մ. /, Վանյա Սարգսյան / 5000մ /, Ռոման Ալեքսանյան / 800մ. /, Սոս Հարությունյան / 3000մ. խոչընդոտավազք /, ցատկորդներ Գոռ Բեգլարյան / հեռացատկ /, Լևոն Աղասյան / եռացատկ /, նետորդներ Մանուկ Մանուկյան / սկավառակ, գունդ / և Վանիկ Առաքելյան / նիզակ /:
























































