Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակում 4 հանդիպում է կայացել:
«Շիրակը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է «Նոային» ու 3:0 հաշվով հաղթանակ տարել:
«Շիրակ»—«Նոա» 3:0 (1:0)
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Գևորգ Եղոյան
Գոլերը՝ Մորի Կոնե, 43, 89, Ուրոշ Նենադովիչ, 75
«Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել է «Գանձասար-Կապանին» ու 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
«Փյունիկ»-«Գանձասար-Կապան» 2:0 (2:0)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Գոլերը՝ Արաս Օզբիլիս, 33, 11մ, Կառլեն Մկրտչյան, 41
Մարտի 2-ին կայացած խաղերում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցել է «Արարատի» հետ ու 2:0 հաշվով հաղթանակ տարել:
«Արարատ»-«Արարատ-Արմենիա» 0:3 (0:3)
Երևան, ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Գեորգի Վադաչկորիա
Գոլերը՝ Յուսուֆ Օլայտան Օտուբանջո, 7, 17, Արմեն Համբարձումյան, 35
Իսկ «Ուրարտուն» Երևանում հյուրընկալել է «Լոռիին» ու 2 անպատասխան գնդակ ուղարկել վանաձորցիների դարպասը:
«Ուրարտու»-«Լոռի ՖԱ» 2:0 (2:0)
Երևան, «Ուրարտու» մարզադաշտ
Մրցավար՝ Արթուր Սաֆարյան
Գոլերը՝ Եվգենի Կոբզար, 12, Իգոր Պադերին, 44
Իսկ «Ալաշկերտն» այս տուրը բաց է թողել, քանի որ պետք է մրցեր «Երևանի» հետ: Վերջինիս տեխնիկական պարտություն է գրանցվել:
Նշենք` 16-րդ տուրից հետո «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը», վաստակելով 30-ական միավոր, բարձրացել են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Շիրակն» ու «Լոռին» 28-ական միավորով հանգրվանել են համապատասխանաբար 3-րդ ու 4-րդ հորիզոնականներում:
N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Արարատ-Արմենիա | 16 | 9 | 3 | 4 | 29 | 15 | 30 |
2. | Ալաշկերտ | 16 | 9 | 3 | 4 | 31 | 17 | 30 |
3. | Շիրակ | 16 | 8 | 4 | 4 | 24 | 15 | 28 |
4. | Լոռի ՖԱ | 16 | 8 | 4 | 4 | 25 | 18 | 28 |
5. | Արարատ | 16 | 8 | 3 | 5 | 24 | 18 | 27 |
6. | Նոա | 16 | 7 | 3 | 6 | 20 | 17 | 24 |
7. | Փյունիկ | 16 | 7 | 2 | 7 | 33 | 29 | 23 |
8. | ՈՒրարտու | 16 | 5 | 5 | 6 | 19 | 23 | 20 |
9. | Գանձասար-Կապան | 16 | 3 | 5 | 8 | 15 | 23 | 14 |
10. | ՖԱ Երևան | 16 | 0 | 0 | 16 | 11 | 56 | 0 |