Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Լեչեին»։
Թուրինյան թիմի կազմում 15-րդ րոպեին հաշիվը բացեց Լեանդրո Պարեդեսը։ 36-րդ րոպեին Ասան Սիսեյը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Առաջին կեսի վերջնամասում Դուշան Վլահովիչի խփած գոլը հաղթանակ պարգևեց «Յուվենտուսին»։ Սա թիմի առաջին հաղթանակն էր վերջին 5 խաղերում։
«Յուվենտուսը» 63 միավորով 2-րդ տեղում է և 2 միավորով է գերազանցում «Լացիոյին», որը դեռ այս տուրի հանդիպումը չի անցկացրել։